.jpg)
Թուրքիան հրաժարվում է մասնակցել «Հարավային հոսքի» կառուցմանը
«Թուրքիան հրաժարվում է մասնակցել «Հարավային հոսք» գազամուղի կառուցման աշխատանքներին»,- այս մասին «Իտառ-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի էներգետիկ և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդըզը:
Ըստ նրա՝ Թուրքիան ծրագրում է մասնակցել «Արևմտյան Նաբուկո» և «Տրանսկասպյան գազատարը» նախագծերին:
Թաներ Յիլդըզը նաև հայտարարել է, որ ներքին աճող պահանջարկի պատճառով Թուրքիան շահագրգռված է մեծացնել ռուսական գազի մատակարարումը, սակայն պարզ չէ, թե ինչպես կարելի է այն մեծացնել` «Երկնագույն հոսքի», թե Բուլղարիայի տարածքով` ցամաքային ուղու միջոցով:
Նշենք, որ Հարավային հոսք գազամուղը պետք է սկիզբ առնի ՌԴ տարածքից, անցնի Սև ծովի հատակով և գազ մատակարարի Կենտրոնական և Հարավային Եվրոպայի երկրներին: