Չնայած ամպամածությանը` էական տեղումներ չեն սպասվում
07/12/2012 09:33

Չնայած ամպամածությանը` էական տեղումներ չեն սպասվում

Եղանակը կպայմանավորվի ցիկլոնի ազդեցությամբ: Այս գիշեր տեղ-տեղ հնարավոր են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 7-ին առավոտյան ողջ հանրապետությունում կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ: Կեսօրից հետո կդիտվի ամպամածության ավելացում, օրվա ընթացքում, չնայած ամպամածության, էական տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը մի փոքր կբարձրանա:

Երեկոյան հանրապետությունում տեղումները կվերսկսվեն և կշարունակվեն նաև դեկտեմբերի 8-ին ողջ օրը` լեռներում և նախալեռներում` ձյան տեսքով, հովիտներում ցերեկն սպասվում է անձրև, երեկոյան և գիշերը` ձնախառն անձրև:
Տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն, գիշերային ժամերին` մերկասառույց:

Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

 

Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում այս գիշեր և դեկտեմբերի 7-ին ուշ երեկոյան սպասվում են տեղումներ, ցերեկը` փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ: Հնարավոր է ցածր տեսանելիություն, երեկոյան` քամի 15մ/վրկ:
Այս գիշեր -1+1, ցերեկը +8+10, երեկոյան +3+5: 

Չնայած ամպամածությանը` էական տեղումներ չեն սպասվում