.jpg)
2015 թ.-ի նախագահական ընտրություններում Տիմոշենկոն կառաջադրվի
«Батькивщина»-ն` Ուկրաինայի միավորված ընդդիմությունը, 2015 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններում միաձայն առաջադրել է Խարկովի գաղութում իր պատիժը կրող նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունը: Այս մասին տեղեկացնում է «RBC» պարբերականը:
Կիևում ընթացող ընդլայնված համաժողովի ժամանակ նրա թեկնածությունն առաջարկել է նախագահող Արսենի Յացենյուկը, բոլորը կողմ են արտահայտվել համաժողովի բոլոր մասնակիցները։
Հիշեցնենք, որ Տիմոշենկոն 2011 թ.-ին դատապարտվել է 7 տարվա ազատարկման՝ պաշտոնական դիրքի չարաշահման ու պետությանը 180 մլն դոլարի վնաս հասցնելու մեղադրանքով։ Ընդդիմությունը պնդում է, որ Տիմոշենկոյի ազատազրկումն ունի քաղաքական դրդապատճառներ: