Հրանտ Մելքումյանը հաղթեց Լոնդոնում
11/12/2012 13:16

Հրանտ Մելքումյանը հաղթեց Լոնդոնում

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Լոնդոնում ավարտված օփենում նվաճեց առաջին մրցանակը: Վերջին տուրում նա պարտության մատնեց անգլիացի գրոսմայստեր Մարկ Հեբդենին և 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր:

Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաև գրոսմայստեր Ռոբին Վան Կամպենը (Հոլանդիա), բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով: Այս մասին տեղեկացնում է շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: 

Հրանտ Մելքումյանը հաղթեց Լոնդոնում