Մխիթարյանը` լավագույնների շարքում
12/12/2012 16:31

Մխիթարյանը` լավագույնների շարքում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դուրս է եկել Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFHHS) կողմից անցկացվող քվեարկության եզրափակիչ: Ինչպես արդեն տեղեկացրել է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հենրիխ Մխիթարյանը նախորդ ամիսների քվեարկությունների արդյունքում ճանաչվել է Եվրոպայի ամենահեղինակավոր ֆուտբոլիստ: 

Այժմ սկսվում է աշխարհի ամենաճանաչված ֆուտբոլիստի համար քվեարկությունը, որը կրկին կանցկացվի ըստ աշխարհամասերի: Հարցումը կտևի մինչև հունվարի 3-ը, իսկ Մխիթարյանի մրցակիցներն են այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Քրիշտիանու Ռոնալդուն, Ռադամել Ֆալկաոն, Ֆրանչեսկո Տոտտին և այլն:

Մխիթարյանը` լավագույնների շարքում