Ճանապարհներին հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն
12/12/2012 10:56

Ճանապարհներին հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն

Այս գիշեր արևելյան շրջաններում դեռ տեղ-տեղ սպասվում են թույլ տեղումներ, գրեթե ամենուրեք գիշերը կցրտի 1-2 աստիճանով:

Առավոտյան դեմ տեղումները կդադարեն նաև արևելյան շրջաններում, և դեկտեմբերի 12-ին ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների, մեծ մասամբ` արևային եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 12-ին ցերեկը արևի ազդեցությամբ պայմանավորված կբարձրանա 2-3 աստիճանով: Տեղ-տեղ սպասվում է քամու ուժգնացում մինչև 18մ/վրկ:

Ճանապարհներին հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն, նաև ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑ: Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:

Տեղեկացնում ենք, որ առաջիկա օրերին տեղումները կվերսկսվեն, հատկապես գիշերային ժամերին կդիտվի նաև օդի ջերմաստիճանի զգալի նվազում:

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի, ժամը 16.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:

 

Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում այս գիշեր ամպոտ, բայց առանց տեղումների: Դեկտեմբերի 12-ին կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ: Հնարավոր է ցածր տեսանելիություն, տեղ-տեղ մերկասառույց և քամի 12մ/վրկ:

Գիշերը -1+1, ցերեկը +7+9, երեկոյան +2+4:
 

Ճանապարհներին հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն