.jpg)
13/12/2012 18:13
Հայ շախմատիստները` Եվրոպայի առաջնությունում
Օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հրայր Սիմոնյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը կմասնակցեն դեկտեմբերի 14-16-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում անցկացվելիք Եվրոպայի արագ և կայծակնային խաղի առաջնություններին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: