Հաշմանդամություն ունեցողների միայն 8 տոկոսն է աշխատում
14/12/2012 19:35

Հաշմանդամություն ունեցողների միայն 8 տոկոսն է աշխատում

Հայաստանում հատուկ կարիքներ ունեցող անձանց միայն 8 տոկոսն է աշխատում: Գործատուները հրաժարվում են աշխատել հատուկ կարիքներ ունեցող անձանց հետ, հաշմանդամություն ունեցողներն էլ բարդույթների պատճառով դժվարությամբ են գործատուների հետ հանդիպման գնում:

«Շատերն ասում են` մենք հաշմանդամություն ունեցողի համար աշխատանք չունենք, բայց չեն նշում, թե հատկապես ինչպիսի խնդիր ունեցող մարդկանց հետ չեն ցանկանում աշխատել: Նույնիսկ լավ կրթությամբ, բայց հատուկ կարիքներ ունեցող մարդիկ դժվարությամբ են դիմում գործատուին: Շեշտադրումը սխալ է լինում, նրանք երբեմն խառնում են բարեգործությունը աշխատանքի հետ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

«Ունիսոնը» և «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը Երևանում համատեղ աշխատանքի տոնավաճառ էին կազմակերպել:

Տոնավաճառի ընթացքում հաշմանդամություն ունեցող անձինք հանդիպել են գործատուներին:

Արմեն Ալավերդյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տոնավաճառին մասնակցել է  հաշմանդամություն ունեցող 250 անձ և շուրջ 40 կազմակերպություն:

«Ունիսոն» ՀԿ-ն աշխատանքի տոնավաճառ առաջին անգամ կազմակերպել է 2007 թվականին, սակայն նախորդ տոնավաճառից հետո քչերն են աշխատանքի տեղավորվել:

Այսօր կայացած տոնավաճառի արդյունքները կամփոփվեն ավելի ուշ:

Հաշմանդամություն ունեցողների միայն 8 տոկոսն է աշխատում