.jpg)
14/12/2012 19:07
«Կուբանի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Դինամո»
«Կուբանի» կիսապաշտպան Ալեքսեյ Իոնովը մոտ է տեղափոխությանը Մոսկվայի «Դինամո»: Գործարքը պետք է կայանա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իոնովը Ռուսաստանի առաջնությունում «Կուբանի» կազմում մասնակցել է 19 հանդիպման` դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: