Կենտրոնի որոշ մանկապարտեզներում անտանելի պայմաններ են
14/12/2012 10:24

Կենտրոնի որոշ մանկապարտեզներում անտանելի պայմաններ են

«Հայկական ժամանակը» ահազանգերի հետքերով եղել է Կենտրոնի երեք մանկապարտեզում: Պատկերը, որին թերթի թղթակիցն ականատես է եղել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում, վեր է եղել որևէ տրամաբանությունից ու մարդկայնությունից: Մանկապարտեզներից երկուսի միջին և ավագ խմբերում ննջարաններ առհասարակ չեն եղել: Խմբասենյակը զբաղեցնում են ընդամենը շուրջ 20 քմ. տարածք: Երեխաները խմբված են իրենց սեղանների շուրջը: Նրանք անգամ ազատ տեղաշարժվելու հնարավորություն չունեն:

«Իսկ համակենտրոնացման ճամբարից քիչ բանով տարբերվող այս մանկապարտեզներում, բնականաբար, խեղվելու են փոքրիկների հոգեբանությունը, բնավորությունն ու ազատության զգացումը: Հայաստանի Հանրապետության «ազատ քաղաքացին» ձևավորվում է մանկապարտեզից»,- գրում է թերթը: 

Կենտրոնի որոշ մանկապարտեզներում անտանելի պայմաններ են