Իրաքում պայթեցրել են իրանցի ուխտավորներին
14/12/2012 18:57

Իրաքում պայթեցրել են իրանցի ուխտավորներին

Բաղդադի հյուսիսում գտնվող Սամարրա քաղաքում պայթեցրել են իրանցի ուխտավորներին տեղափոխող ավտոբուսը:

«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 20-ը:

Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ իրանական Մազանդարան շրջանից ուխտավորները ուղևորվում էին Իրաքի Քերբելա շրջան, որը շիաները համարում են իրենց սուրբ քաղաքներից մեկը:

 

Իրաքում պայթեցրել են իրանցի ուխտավորներին