.jpg)
Այսօր հայ-ադրբեջանական սահմանագծում կրկինդիտարկում է անցկացվել
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից այսօր հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի հատվածում անցկացվել է հերթական դիտարկումը:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դիտարկումից առաջ Իջևանի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել են հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:
Հայ-ադրբեջանական սահմանգծի Տավուշի մարզի Կայանավան և ադրբեջանական Ջաֆառլի բնակավայրերի հատվածում դիտարկումը հայկական կողմից անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժե Աբերլեն և Եվգենի Շարովը: Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպք չարձանագրվեց:
Դիտարկումն, աղբյուրի փոխանցմամբ, անցկացվել է որոշակի հեռավորության վրա, քանի որ ադրբեջանական կողմը կրկին հրաժարվել է հայկական կողմի` սահմանը հատելու և անմիջական դիտարկում, ինչպես նաև հրամանատարների երկկողմ փոխշփում անցկացնելու առաջարկից: