.jpg)
Հայ օդաչուների մարմիններն օրերս կտեղափոխվեն Հայաստան
Կոնգոյում զոհված հայ օդաչուների մարմիններն առաջիկա երկու օրերին կտեղափոխվեն Հայաստան:
Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 30-ին Կոնգոյում վթարված Իլ-76 բեռնատար ինքնաթիռի 7 հոգանոց անձնակազմից 5-ը Հայաստանի քաղաքացիներ էին: Ինքնաթիռը պատկանում էր Կոնգոյի Service Air ավիաընկերությանը:
Նելլի Չերչինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն, վթարի պատճառը կայծակն է:
Նոյեմբերի 30-ի պատահարում զոհվեց մոտ 30 մարդ, այդ թվում ինքնաթիռի 7 հոգանոց անձնակազմի բոլոր անդամները: