.jpg)
Ր. Հովհաննիսյանը հանդիպեց ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի փոխքարտուղար Թոմաս Մելիային և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից:
Արծարծվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ ՀՀ-ում ժողովրդավարության մարտահրավերներին, ինչպես նաև Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններին վերաբերող խնդիրներ:
Նույն օրը խմբային հանդիպում է տեղի ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանի և Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտի, Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու, Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովի միջև:
Քննարկվել են, աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանում նախընտրական իրավիճակին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցեր: