Հայաստանն ապահովված չէ արյան բաղադրամասերով
14/12/2012 13:49

Հայաստանն ապահովված չէ արյան բաղադրամասերով

Այս տարի գրանցվել է 14 հազար արյունատվության դեպք, որը կազմում է ազգաբնակչության 0.3 տոկոսը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը:

Նա նաև նշեց, որ Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով ազգաբնակչության 2-4 տոկսը պետք է ներգրավված լինի արյան դոնորության շրջանակներում, որպեսզի երկիրը համարվի արյան բաղադրամասերով ապահովված, սակայն Հայաստանում ցուցանիշները ցածր են` 60 հազար դոնորի փոխարեն, այս տարի` 14 հազար:

ԽՍՀՄ տարիներին, բանախոսի փոխանցմամբ գործում էր պարտադիր-կամավոր արյան դոնորության ինստիտուտը, որը Անկախությունից հետո չձևավորվեց: «Զարգացած երկրներում բնակչության 38 տոկոսը հանդիսանում են արյան դոնորներ: Բնակիչները ապահովագրված են արյան բաղադրամասերով»,- հաղորդեց Ս. Դաղբաշյանը:

Հայաստանում արյունատվություն են կատարում երիտասարդները, սակայն նրա հավաստմամբ, անհրաժեշտություն կա և' եկեղեցու, և' Կարմիր Խաչի, և ՀԿ-ների քարոզչության և ներգրավվածության:

Նա նաև նշեց, որ շատ հաճախ բժիշկներն են դառնում արյան դոնորներ. «Բժիշկ ունենք, որ 60 անգամ հանդիսացել է արյան դոնոր»:
 

Հայաստանն ապահովված չէ արյան բաղադրամասերով