Սոչիի տրանսպորտային ենթակառուցվածքը պատրաստ կլինի 2013 թ.
14/12/2012 19:55

Սոչիի տրանսպորտային ենթակառուցվածքը պատրաստ կլինի 2013 թ.

Սոչիի ճանապարհատրանսպորտային դաշնային գործակալության ղեկավար Ռոման Ստարովոյտը հայտարարել է, որ Օլիմպիական խաղերին ընդառաջ տրանսպորտային ենթակառուցվածքը պատրաստ կլինի 2013 թ. դեկտեմբերին:

«Ներկա պահին մենք պատրաստ ենք 70 տոկոսով և դուրս ենք եկել եզրափակիչ փուլ: Հուսով եմ` պատվով և արժանապատվությամբ կկատարենք նաև վերջին փուլի աշխատանքները:

Տրանսպորտային ենթակառուցվածքը պատրաստ կլինի ուղիղ 1 տարի անց` հաջորդ տարվա դեկտեմբերին»,- նշել է Ստարովոյտը:

Սոչիի տրանսպորտային ենթակառուցվածքը պատրաստ կլինի 2013 թ.