ՀԱԿ ակտիվիստների գործով Վճռաբեկ բողոք է ներկայացվել
14/12/2012 11:56

ՀԱԿ ակտիվիստների գործով Վճռաբեկ բողոք է ներկայացվել

2-ից 6 տարվա ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով երեկ դիմում է ներկայացվել Վճռաբեկ դատարան, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պաշտպան Ստեփան Ոսկանյանը:

Ս.Ոսկանյանի խոսքով, Վճռաբեկ բողոքում Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքարկման հիմքերն են, ինչպես նաև Վերաքննիչ դատարանում դատավարության ընթացքում կատարված ապօրինություները, ընդհուպ մինչև դատական վերջին նիստը: «Վերաքննիչից հետո պաշտպանության կողմը համոզված է, որ որևէ փոփոխություն չի լինելու, ուղղակի մենք մեր իրավունքից ենք օգտվել: Պատասխանը հայտնի կլինի մեկ ամսվա ընթացքում, կարծում եմ, հաստատ այս տարի դրա լուծումը չի լինի»,-ասաց Ս.Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի` հուլիսի 20-ին հրապարակած դատավճռի համաձայն, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ այս դատավճիռը անփոփոխ թողնվեց:

 

Նախորդող հրապարակում

«Ա-մոթ-ա-մոթ» բողոքի ակցիա` ՀՀ վերաքննիչ դատարանի դիմաց

Տ. Առաքելյանը դատապարտվեց 6, Ա. Կարապետյանը`3 տարվա ազատազրկման

ՀԱԿ ակտիվիստների գործով Վճռաբեկ բողոք է ներկայացվել