Ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 29-ից
14/12/2012 14:46

Ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 29-ից

Այս տարի Հանրապետության դպրոցներում ձմեռային արձակուրդը կտևի 16 օր` դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 13-ը: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեցին կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայությունից:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս առաջին և երկրորդ դասարանցիները ավելի երկար կհանգստանան` դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 27-ը:

Նախարարությունից նաև փոխանցեցին, որ հանրապետության այն դպրոցները, որոնք ունեն ջեռուցման խնդիր, կարող են գարնանային արձակուրդը միացնել ձմեռային արձակուրդներին և ավելի երկար հանգստանալ. այս դեպքում ևս երկարացված ձմեռային արձակուրդները կավարտվեն հունվարի 27-ին:

Նշենք, որ գարնանային արձակուրդները կտևի մարտի 18-ից 24-ը, իսկ առաջին և երկրորդ դասարանցիների համար` մարտի 18-ից 31-ը:
 

Ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 29-ից