.jpg)
Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, սպասվում է ձյուն
Դեկտեմբերի 14-ին հանրապետության ողջ տարածքում պարբերաբար սպասվում են տեղումներ, հովիտներում ցերեկը` ձնախառն անձրև, երեկոյան դեմ արդեն ամենուրեք կդիտվի ձյուն: Տեղ-տեղ, հատկապես արևելյան շրջաններում, հնարավոր են առատ տեղումներ: Արարատյան դաշտում տեղումները կսկսվեն օրվա 2-րդ կեսին:
Օդի ջերմաստիճանը համատարած կսկսի նվազել: Meteo-tv-ի տեղեկացմամբ, շաբաթ օրն ամենուրեք սպասվում է կտրուկ նվազում, ձյունը կշարունակվի:
Ճանապարհներին հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն, լեռներում և լեռնանցքներում` բուք, քամու ուժգնությունը` 20մ/վրկ, նաև ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑ:
Երևանում այս գիշեր և դեկտեմբերի 14-ին առավոտյան կդիտվի ամպոտ, սակայն առանց տեղումների եղանակ: Օրվա 2-րդ կեսին կդիտվեն տեղումներ, սկզբում ձնախառն անձրևի, այնուհետև ձյան տեսքով:
Հնարավոր է մառախուղ, ցածր տեսանելիություն, երեկոյան ժամերին` մերկասառույց և քամի 12մ/վրկ: Այս գիշեր 0-2, ցերեկը +3+5, երեկոյան 0+2: