Կեղտոտ, ժամկետանց ձվեր են վաճառում. Ահազանգում է քաղաքացին
17/12/2012 14:25

Կեղտոտ, ժամկետանց ձվեր են վաճառում. Ահազանգում է քաղաքացին

Aysor.am-ի խմբագրություն էր զանգել Գեղանիստ համայնքի բնակիչ Աշոտը և բողոքում էր, որ «իրենց գյուղի խանութներում կեղտոտ, ժամկետներն անկապ խփած ձվեր են վաճառվում. Արդեն հոգնել ենք»:

«Ինչքան ժամանակ այս վիճակն է, նայում ես ձվերին` զզվելդ գալիս է»,- ասաց քաղաքացին:

Սննդի անվտանգության պետական ծառայությունից ահազանգի վերաբերյալ Aysor.am-ին տեղեկացրին, որ տվյալ համայնք կուղարկեն տեսուչին և եթե ահազանգը հաստատվի, ձվերը կհանվեն վաճառքից:
 

Կեղտոտ, ժամկետանց ձվեր են վաճառում. Ահազանգում է քաղաքացին