.jpg)
«Շատ աշխատեք». Անգելա Մերկելը նախազգուշացնում է Եվրոպային
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Financial Times»-ի հետ զրույցում հայտարարել է, որ եթե եվրոպացիները ցանկանում են պահպանել իրենց բարեկացությունը և մնալ մրցունակ, պետք է «շատ աշխատեն»: Այս մասին հաղորդում է «France24» լրատվական գործակալությունը:
«Եվրոպային բաժին է ընկնում աշխարհի բնակչության 7 %-ը` համաշխարհային ՀՆԱ-ի 25 %-ը. այն պետք է ֆինանսավորի աշխարհում սոցիալական ծախսերի 50 %-ը: Պարզ է դառնում, որ պետք է ավելի լարված աշխատենք, որպեսզի պահպանենք սեփական բարգավաճումն ու կենսամակարդակը»,- նշել է Մերկելը:
Մերկելի խոսքով՝ մրցունակությունը պահպանելու համար ԵՄ երկրների բնակիչները պետք է ինտենսիվ աշխատեն և սահմանափակեն սոցիալական ծախսերը: