Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին
17/12/2012 19:25

Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության խորհդրից:

Արթուր Բաղդասարյանը շնորհավորհել է ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով քաջառողջություն և հաջողություններ անձնական կյանքում ու նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության մեջ: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մեծ է Ազգային անվտանգության ծառայության դերը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում: Վստահ եմ, որ պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով, այսուհետ ևս, կշարունակեք իրականացնել ձեր վրա դրված պարտականությունները»:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար` Արթուր Բաղդասարյանը Ազգային անվտանգության խորհրդի շնորհակալագրով պարգևատրեց ՀՀ ԱԱԾ գնդապետ Մարտիրոս Եսայանին, ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Էդուարդ Նանյանին, ՀՀ ԱԱԾ կապիտան Սամվել Տավարացյանին և ՀՀ ԱԱԾ ենթասպա Գոռ Գրիգորյանին: 
 

Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին