Բակո Սահակյանն ընդունել է Համլետ Մխիթարյանին
17/12/2012 15:48

Բակո Սահակյանն ընդունել է Համլետ Մխիթարյանին

Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին և հայ անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում սպորտի, մասնավորապես, ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեր հանրապետության տարբեր շրջաններում մարզադաշտեր կառուցելու վերաբերյալ:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Հենրիխ Մխիթարյանին` Արցախում սպորտի զարգացմանը աջակցելու և տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելու համար:

 

Բակո Սահակյանն ընդունել է Համլետ Մխիթարյանին