Արքայազն Չարլզին մեղադրել են հարկերից խուսափելու մեջ
17/12/2012 20:24

Արքայազն Չարլզին մեղադրել են հարկերից խուսափելու մեջ

Մեծ Բրիտանիայում հանրապետական կարգերի կողմնակիցները արքայազն Չարլզին մեղադրել են հարկերից խուսափելու մեջ: Այս մասին հաղորդում է lenta.ru լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջիններս դիմել են Թագավորական հարկային և մաքսային ծառայություն՝ խնդրելով հետաքննել արքայազնի կողմից հարկերից խուսափելու հնարավոր փաստը:

Նախորդ հարկային տարում, որն ավարտվել է 2012 թ. գարնանը,  700 միլիոն ֆունտ արժեցող կոմսությունը Չարլզին 18 միլիոն եկամուտ է բերել: Միապետության դեմ բողոքող ակտիվիստները պնդում են, որ դքսությունը պետք է դիտվի որպես առանձին իրավաբանական անձ, և գահաժառանգի արտոնությունները դրա վրա պետք է ազդեն:

Դքսության իշխանությունները, մինչդեռ, պնդում են, որ այն իրավաբանական անձ չէ, հետևաբար՝ իրավաբանական անձանց վրա դրված եկամտահարկի պարտավորությունը դքսության վրա չեն ազդում: 

Արքայազն Չարլզին մեղադրել են հարկերից խուսափելու մեջ