Ֆելլաինին կարող է որակազրկվել 9 խաղով
17/12/2012 20:05

Ֆելլաինին կարող է որակազրկվել 9 խաղով

Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը մտադիր է լրջորեն պատժել «Էվերտոնի» բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելլաինիին` «Ստոկ Սիթիի» հետ խաղում գլխով Ռայան Շոուկրոսին հարվածելու համար:

Խաղի ընթացքում մրցավարներն այդ դրվագը չեն նկատել, սակայն կրկնապատկերը ցույց է տվել, որ Ֆելլաինին շատ կոպիտ է գործել: Չնայած Մարուանն արդեն ներողություն է խնդրել, ԱՊԼ-ի պաշտոնյաները կարծում են, որ դա շատ քիչ է: Նրան ցանկանում են որակազրկել 9 խաղով: Նման պատիժը շատ հնարավոր է` հաշվի առնելով, որ վերջերս կոպիտ խաղի համար Ջոն Բարտոնը որակազրկվել է 12 խաղով, ինչը ֆուտբոլիստին ստիպել է տեղափոխվել Ֆրանսիա:

Անգլիայում Ֆելլաինիի պահվածքը խուլիգանություն են համարում և ցանկանում են ցուցադրել բոլորին, որ նման խաղն անթույլատրելի է: Այս մասին հայտնում է «Daily Mirror»-ը: