.jpg)
Լուսիոն այլևս «Յուվենթուսի» ֆուտբոլիստը չէ
Թուրինյան «Յուվենթուսը», ինչպես և սպասվում էր, երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը բրազիլացի 34-ամյա պաշտպան Լուսիոյի հետ: Հիշեցնենք, որ վերջինս անցած ամռանն է «Ինտերից» ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվել «Յուվենթուս», սակայն այդպես էլ չի կարողացել հաստատվել թիմի հիմնական կազմում` ընթացիկ մրցաշրջանում մասնակցելով ընդամենը 4 հանդիպման:
Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, կարծիք կա, որ վետերանն իր կարիերան կշարունակի Բրազիլիայում կան Գերմանիայում: