Երևանի պետական բժշկական համալսարանը նոր ռեկտոր ունի
17/12/2012 18:25

Երևանի պետական բժշկական համալսարանը նոր ռեկտոր ունի

Այսօր տեղի է ունեցել Երևանի պետական բժշկական համալսարանի կառավարման խորհդի նիստ, որի ընթացքում բուհի ռեկտոր է ընտրվել բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Միքայել Զախարի Նարիմանյանը: Այս մասին Aysor.am-ին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:

Նա նաև նշեց, որ կառավարման խորհրդի անդամները միաձայն կողմ են քվերակել թեկնածուին. Այլ թեկնածուներ չեն եղել:

Ա. Բաղդասարյանը նաև հավելեց, որ ԿԳ նախարարությունը բաց մրցույթ էր հայտարարել, որտեղ նշված էին բուհի ռեկտորի չափանիշները` աշխատանքային ստաժը, գիտական աստիճանը և այլն. ԵՊԲՀ ռեկտորը կառավարման խորհրդին է ներկայացրել նաև բուհի առաջիկա հինգ տարիների ռազմավարության ծրագիրը:

ԵՊԲՀ-ի ռեկտորի ընտրության մասին գրությունը կուղարկվի կառավարություն, որտեղ որոշում կկայացվի, ինչից հետո ԿԳ նախարարը Միքայել Նարիմանյանի հետ կկնքին հինգ տարիների աշխատանքային պայմանագիր:
 

Երևանի պետական բժշկական համալսարանը նոր ռեկտոր ունի