.jpg)
ԱՆ. Բժիշկները շարունակում են վերապատրաստվել
Այս տարվա հունիսից մինչև դեկտեմբեր ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «ՀՀ առողջապահական համակարգի հզորացում» ծրագրի ֆինանսավորմամբ հանրապետության մարզերում կազմակերպվել են «Շարունակական բժշկական կրթության» դասընթացներ: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ոչ վարակային հիվանդությունների կանխարգելումը և առավել տարածված սիրտ-անոթային հիվանդությունների վարումը» և «Մայրական առողջություն՝ մինչ բեղմնավորման շրջանի խնամքի, ընտանիքի պլանավորման, անհետաձգելի ծննդօգնության հիմունքներն ու վերարտադրողական առողջության խորհրդատվությունը» թեմաներով դասընթացներին մասնակցել է մարզային 330 բժիշկ:
Ծրագիրն ամփոփվել է ՀՀ ԱՆՍ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում, մասնակիցներին հանձնվել է վկայականներ:
Աղբյուրը նշում է, որ իրականացվելէ Հայօգնության ֆոնդի, Հայաստանի սրտաբանների ասսոցիացիայի և Հայկական բժշկական ասոցիացիայի մասնագետների միջոցով Հայաստանի 10 մարզում, 13 քաղաքում, 18 բժշկական կազմակերպությունում: