ՏԿՆ. Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ
17/12/2012 11:17

ՏԿՆ. Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 10.00-ի դրությամբ, Հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Սիսիանում, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, ձյուն է տեղում:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին անհրաժեշտության դեպքում իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 

ՏԿՆ. Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ