Պոգբան վնասվածք ունի
17/12/2012 19:47

Պոգբան վնասվածք ունի

«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պետք է մասնակցեր «Ատալանտայի» հետ հանդիպմանը, սակայն վնասվածքի պատճառով բաց թողեց այն:

«Նա վնասվածք է ստացել «Պալերմոյի» հետ խաղում, ուստի դեռ «Կալյարիի» հետ հանդիպումից առաջ նրա մասնակցությունը կասկածի տակ էր: «Ատալանտայի» հետ խաղից առաջ նա ազդրի մասում ցավեր զգաց: Ես խոսեցի մեր բժշկի ու հենց իր` ֆուտբոլիստի հետ, և մենք որոշեցինք, որ նա չի խաղա:

Հույս ունեմ, որ Պոգբան, շնորհիվ երիտասարդ տարիքի, արագ կապաքինվի»,- «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:

Պոգբան վնասվածք ունի