.jpg)
Ր. Հովհաննիսյանը հրավիրում է քաղաքացիական ժողովի
Րաֆֆի ովհաննիսյանը և «Ժառանգություն»› կուսակցությունը հրավիրում են համապարփակ հանրային ժողով, որը կկայանա դեկտեմբերի 22-ի կեսօրին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Այս մասին հայտնում են կուսակցության մամլո ծառայությունից:
«Քաղաքացիական հասարակության և քաղաքական գործընթացների միջև արհեստական ջրբաժանը կամրջելուն միտված այս յուրահատուկ հավաքը բաղկացած կլինի քաղաքացիների ելույթներից և երաժշտական կատարումներից»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում:
Ր. Հովհաննիսյանը հանդես կգա հիմնական հայտարարությամբ, իսկ հավաքը կավարտվի «Ժառանգություն» կուսակցության հակիրճ ու հատուկ համագումարով: