Գյուղնախարարության աշխատակիցները կամփոփեն տարին
17/12/2012 19:59

Գյուղնախարարության աշխատակիցները կամփոփեն տարին

«Այն առաջիկա հինգ տարիների համար համզագային կենսագործունեության ծրագիր է, որն ակտիվ դիրքորոշում է պահանջում բոլորից»,- այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով Հանրապետական կուսակցության 14-րդ համագումարում Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված նախընտրական ծրագրիրն, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Այս մասին տեղեկացնում են գյուղատնետսության նախարարությունից:

Մասնակիցների ուշադրությունը հրավիրելով այն իրողությանը, որ Նախագահի կողմից ներկայացված ապահով հայրենիքի տեսլականը յուրաքանչյուրիս երազած Հայաղստանն է, որի կայունության, անվտանգության և զարգացման հիմքը ապահոված ընտանիքն է լինելու:

Նախարարը պարտավորեցրեց ոլորտի պատասխանատուներին ամփոփել իրենց ստորաբաժանումներում կատարված աշխատանքը, հիմնավոր մոտենալ բոլոր թերացումներին, որոշակիորեն նախանշել հնարավոր այն քայլերը, որոնցով առաջիկա հինգ տարիներին կյանքի պետք է կոչվի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման և գյուղում կյանքի համար հարմարավետ պայմանների ստեղծման համազգային այս ծրագիրը:

«Ուզում եմ Ձեզ համար ամենօրյա ուղենիշային և առաջնորդող լինի Նախագահի կարևոր եզրահանգումը. «Արդար Պետություն» նշանակում է քաղաքացիների հետ կարևոր հարցերը քննարկելու և արդարացի որոշումներ ընդունելու կարողություն: «Արդար Պետությունը» պետք է բոլորի համար երաշխավորի հնարավորությունների հավասարություն թե’ քաղաքական ասպարեզում, թե’ տնտեսության մեջ, թե մշակութային կյանքում, պետք է ապահովի և խթանի մրցակցությունը` միևնույն ժամանակ պաշտպանելով առավել խոցելի սոցիալական խմբերին, պետք է արդյունավետորեն կանխի կոռուպցիան»,- ասաց նա:

Սերգո Կարապետյանը մեկ անգամ ևս հիշեցրեց, թե որքան կարևոր ու վճռական է լինելու հաջորդ` 2013 թվականի գործունեությունը բոլոր ոլորտներում. «Մենք ոչ միայն Նախագահ, այլև ազգային առաջընթացի ուղենիշ ենք ընտրելու ապագայի համար»,- ասաց նա:

Գյուղնախարարության աշխատակիցները կամփոփեն տարին