Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
17/12/2012 19:40

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

Այսօր, ժամը 18.00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Այս մասին տեղեկացնում են տրանսպորտի և կապի նախարարությունից:

Հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Սիսիանում, Հրազդանում, Կոտայքում, Մարտունիում, Բաղրամյանում, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Սպիտակում, Տաշիրում, Արտաշատում, Աշոցքում, Արարատում, Եղեգնաձորում, Վայքում, Սելիմի լեռնանցքում, ձյուն է տեղում:

Վարդենիսի և Վանաձորի ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անընդմեջ տեղացող ձյան պատճառով ծանրաքարշ մեքենաների համար դժվարանցանելի է Կիրանց-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհը:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

 

Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում