.jpg)
Հանդիպում-քննարկում` պաշտպանության նախարարությունում
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունցել հանդիպում-քննարկում: Ներկայացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն թարգմանված «Բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի նվազեցումը պաշտպանության ոլորտում» ժողովածուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:
Ժողովածուն և դրա ուսուցման հնարավոր ուղղությունները ներկայացրել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող «Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության» Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ, Դոկտոր Ֆիլիպ Ֆլուրին:
Հանդիպմանը ՀՀ ՊՆ կողմից մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնից Էդեն Քոլը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները:
Քննարկվել են պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցության հնարավոր ուղղությունները և այլ հարցեր: