Թուրքիայում Patriot համակարգերի տեղադրումը սադրանք է
17/12/2012 20:35

Թուրքիայում Patriot համակարգերի տեղադրումը սադրանք է

Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Իրանը Թուրքիայում զենիթա-հրթիռային համակարգերի տեղակայումը սադրանք է համարում, որը կարող է հանգեցնել չհաշվարկված քայլերի:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ՝ Սալեհին նշել է, որ Patriot համակարգերի տեղակայումը Թուրքիայի և Սիրիայի սահմանին չի նպաստում տարածաշրջանի անվտանգությանը:

Սալեհին, անդրադառնալով Սիրիայում ստեղծված իրավիճակին, նշել է. «Եթե ընդդիմադիրները, ովքեր ցանկանում է փոխարինել Ասադի ռեժիմին, իշխանության են գալու արյան ծովի վրա,  ապա նրանց  կառավարումը երկար չի կարող գոյատևել»:
 

Թուրքիայում Patriot համակարգերի տեղադրումը սադրանք է