Եղիսաբեթ 2-րդը կմասնակցի կառավարության նիստին
17/12/2012 20:40

Եղիսաբեթ 2-րդը կմասնակցի կառավարության նիստին

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը վաղը կմասնակցի Միացյալ Թագավորության կառավարության նիստին: Այս մասին գրում է BBC-ն։

Վերջին միապետը, ով հրավիրվել է նախարարների կաբինետի  նիստին, եղել է Վիկտորիա թագուհին, ով կառավարել է 1837-1901թթ.։

Հաղորդվում է, որ նախարարները Եղիսաբեթ 2-րդին նվեր կմատուցեն Ադամանդե հոբելյանի կապակցությամբ:

Դեռևս տեղեկություն չկա այն մասին, թե թագուհուն ինչ կնվիրեն, սակայն հայտնի է, որ բրիտանական կառավարության յուրաքանչյուր նախարար նվերի հարցում իր ներդրումն է ունեցել: 

Եղիսաբեթ 2-րդը կմասնակցի կառավարության նիստին