.jpg)
Ալեն Դելոնը Հայաստանում է
Հայաստանում է աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Նա Հայաստանում է «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի պրեմիերայի առթիվ: Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ֆիլմի շնորհանդեսը:
Ալեն Դելոնն այսօր կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Դեկտեմբերի 19-ին ֆիլմի ստեղծագործական կազմը` Ալեն Դելոնի հետ, կմեկնի Մոսկվա` «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի շնորհանդեսին մասնակցելու համար:
Նախորդող հրապարակում
Ալեն Դելոնը` «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի ՀՀ-ի պրեմիերային