.jpg)
Աշոտ Մանուչարյան. Գաղտնալսումն ավելի շատ ՀԱԿ-ի դեմ էր
«Քանի որ շուտով աշխարհի վերջն է, ապա պետք է հասկանալ, ո՞ր աշխարհի օրակարգն է ձևավորվում հիմա՝ մեռնող աշխարհի, թե սկսվող աշխարհի: Այն օրակարգը, որը ձևավորվում է, մեռնող աշխարհի օրակարգն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Խոսելով վերջին օրերին մեծ աղմուկ հանած Զուրաբյան-Օսկանյան ձայնագրության գաղտնալսման մասին` Ա. Մանուչարյանն ասաց, որ դրա իմաստն այսօր այդքան էլ պարզ չէ. «Ընտրությունների նախօրյակին վարկաբեկելու կուլտուրայով են զբաղվում»,- ասաց նա` հավելելով, որ գաղտնալսումն ավելի շատ ՀԱԿ-ի դեմ էր, քանի որ այն մեծ աղմուկ է առաջացել ՀԱԿ-ում։
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ թեկնածուի չառաջադրվելուն` Ա. Մանուչարյանն ասաց, որ ԲՀԿ-ի ընտրազանգվածի մեծ մասը պատրաստ էր պայքարել` ինչ-որ բան փոխելու համար, և այդ զանգվածը, նրա խոսքերով, չի բացառվում, որ կընտրի Սերժ Սարգսյանին կամ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի թեկնածուին, ապա, ըստ բանախոսի, ՀԱԿ-ի բոլոր դեմքերը կարող են առաջադրել իրենց թեկնածությունը: