Այլընտարնքյաին ֆինանսավորում` հիվանդությունները կանխելու համար
18/12/2012 16:35

Այլընտարնքյաին ֆինանսավորում` հիվանդությունները կանխելու համար

Այսօր տեղի ունեցավ Հայաստանում Առողջության խթանման ծրագրերի իրականացմանն ուղղված այլընտրանքային ֆինանսավորման հեռանկարների շուրջ հանդիպում-քննարկում` ոլորտի ներկայացուցիչների հետ:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց, որ ոչ վարակիչ հիվանդությունների գծով ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում աճ է նկատվում թե' հիվանդացության, թե' մահացության առումով. անհրաժեշտություն կա առողջապահության համակարգ ներգրավել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Դ. Դումանյանը նաև հաղորդեց, որ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մահացության առումով շաքարային դիաբետը, սիրտ-անոթային հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները գտնվում են առաջին երեք տեղերում:

«Պետք է քարոզել առողջ ապրելակերպ, որպեսզի զերծ մնանք նման հիվանդություններից. Քիչ միջոցներով` մեծ հաջողություններ»,- ընդգծեց Դերենիկ Դումանյանը և հավելեց, որ ոլորտի ներկայացուցիչների հանդիպման նպատակը հենց դա է` այս ուղղությամբ ձևավորել հայեցակարգ հետագա տարիների աշխատանքների համար:
 

Այլընտարնքյաին ֆինանսավորում` հիվանդությունները կանխելու համար