ֆերդինանդը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»
18/12/2012 19:59

ֆերդինանդը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Ինչպես տեղեկացնում է «The Daily Mail»-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբը։ 34-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կավարտվի 2013 թ. ամռանը, իսկ ակումբը չի շտապում երկարաձգել այն։

Եթե «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը համաձայնվի բաց թողնել իր վետերանին, ապա Ֆերդինանդը մոտ ապագայում կարող է հայտնվել Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև անգլիական Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներում։ 

ֆերդինանդը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»