.jpg)
Ֆերնանդո Ալոնսոն լավագույնն է
«Ferrari»-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն լավագույնն է ճանաչվել 2012 թ. մրցաշրջանի բոլոր թիմերի ղեկավարների միաձայն որոշմամբ: Այս մասին տեղեկացնում է sport.ru-ն:
«Ես հպարտանում եմ նման ձեռքբերմամբ: Հիրավի, այս մրցաշրջանն առավելագույն մակարդակի վրա անցկացրեցի: Խաղաշրջանը շատ բարդ էր, և չեմ կարծում, որ կկարողանամ կրկնել այս արդյունքը:
Ամեն դեպքում կփորձեմ ապացուցել, որ լավագույնն եմ, սակայն եթե դա ինձ չհաջողվի, ուրախ կլինեմ իմ տիտղոսը զիջել արժանի հակառակորդի»,- նշել է Ալոնսոն: