Ջհանգիրյան. Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն
18/12/2012 16:13

Ջհանգիրյան. Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն

«Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»,- ԱԺ-ում Panorama.am-ի լրագրողի հետ զրույցում այսպես արձագանքեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Գագիկ Ջհանգիրյանը` մեկնաբանելով «Մատաղիսի գործով» դատարանի կայացրած արդարացման վճիռը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Մատաղիսի գործով աղմկահարույց դատավարությունը, և դատարանը կայացրեց արդարացման դատավճիռ:

Գ.Ջհանգիրյանը հրաժարվում էր մեկնաբանել թեման` խորհուրդ տալով դիմել իրենից հետո զինդատախազի պաշտոնը զբաղեցրած անձանց. «Ինձանից հետո պաշտոնավարել են այլ զինդատախազներ, ովքեր ևս նույն մեղադրանքն են առաջ քաշել»:

Լրագրողներից մեկի դիտարկումը, թե գործի «կնքահայրը», այդուհանդերձ, հենց ինքն է եղել,  հունից հանեց Գ. Ջհանգիրյանին. «Ես իմ կյանքում միայն մեկ երեխայի եմ կնքել»:

Այնուամենայնիվ` Գ. Ջհանգիրյանը կարծում է, որ երիտասարդները  պետք է դատվեն. «Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որ դրանք մարդասպաններ են... Մեղքի զգացողություն դուք ունեցեք,   որ մարդասպանները դրսում են»:

Նախորդող հրապարակում՝ «Մատաղիսի գործով» արդարացման դատավճիռ կայացվեց
 

 

Ջհանգիրյան. Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն