.jpg)
Մահացել է Իրաքի նախագահը
80 տարեկանում մահացել է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին: Այս մասին գրում է RBK.ru-ն` վկայակոչելով Բաղդադի հեռուստաընկերությանը:
Ավելի վաղ տեղեկատվություն էր ստացվել, որ երկրի ղեկավարը կաթված է ստացել և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է:
Նշենք, որ Ջ. Թալաբանին նախագահ է 2005-ից: Վերջին տարիներին նա առողջական խնդիրներ ուներ:
Չնայած այն հանգամանքին, որ սահմանադրական բարեփոխումների պատճառով Իրաքում իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացած էր գործադիրի ձեռքում, սակայն Թալաբանին շարունակում էր ազդեցիկ լինել իրաքյան քաղաքական ասպարեզում: