Իվանիշվիլին չի բացառում Պուտինի և Մեդվեդևի հետ հանդիպումը
18/12/2012 18:30

Իվանիշվիլին չի բացառում Պուտինի և Մեդվեդևի հետ հանդիպումը

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ապագայում հույս ունի հանդիպել Վլադիմիր Պուտինի կամ Դմիտրի Մեդվեդևի հետ:

«Վզգլյադ.ռուի» փոխանցմամբ՝ Իվանիշվիլին, սակայն,  նշել է, որ առաջիկա ժամանակներս այդպիսի ծրագրեր չկան:

Նա նաև ողջունել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ շփումները. Հիշեցնենք, որ Ժնևում օրերս հանդիպել էին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:

 

Իվանիշվիլին չի բացառում Պուտինի և Մեդվեդևի հետ հանդիպումը