Աշխարհի ամենատարեց մարդը 115-ամյա ճապոնացին է
18/12/2012 19:00

Աշխարհի ամենատարեց մարդը 115-ամյա ճապոնացին է

Ճապոնացի 115-ամյա Ձիրոեմոն Կիմուրան Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենատարեց մարդը:

«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ Կիմուրան ծնվել է 1887 թ.-ի ապրիլի 19-ին և ողջ կյանքն աշխատել է Կետանգո քաղաքի փոստային բաժանմունքում:

Կիմուրան նշել է, որ իրեն լավ է զգում և այդ տարիքին է հասել ճիշտ դիետայի շնորհիվ:

Ծերուկը այս պահին ուսումնասիրում է անգլերենը:


 

Աշխարհի ամենատարեց մարդը 115-ամյա ճապոնացին է