Լ. Զուրաբյանն ու Վ. Օսկանյանը դիմել են դատախազություն
18/12/2012 17:13

Լ. Զուրաբյանն ու Վ. Օսկանյանը դիմել են դատախազություն

ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանն այսօր պաշտոնական գրությամբ դիմել են դատախազություն` պահանջելով համացանցում հայտնված իրենց զրույցի գաղտնալսման վերաբերյալ հարուցել քրեական գործ:

«Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման և սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ՝ հայտնաբերել և պատժել հանցագործության պատասխանատուներին: Կից ներկայացնում ենք այդ կապակցությամբ մեր կողմից արված հայտարարությունները:

ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյան, Վարդան Օսկանյան»,- ասված է գրության մեջ: 

Լ. Զուրաբյանն ու Վ. Օսկանյանը դիմել են դատախազություն