Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա
18/12/2012 09:58

Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա

Դեկտեմբերի 18-ին հանրապետության ողջ տարածքում պարբերաբար սպասվում է ձյուն: Համեմատաբար առատ տեղումներ են սպասվում արևմտյան շրջաններում:

Օդի ջերմաստիճանը այս գիշերը արևելյան շրջաններում կբարձրանա 6-8, մյուս շրջաններում` 2-4 աստիճանով: Ցերեկը նույնպես կդիտվի բարձրացում` 3-5 աստիճանով:

Ճանապարհներին հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն, քամի` մինչև 23մ/վրկ ուժգնությամբ, լեռներում և լեռնանցքներում` բուք, սպասվում է մերկասառույց:

Դեկտեմբերի 19-ին օդի ջերմաստիճանը կրկին մի փոքր կբարձրանա:

Meteo-tv.am կայքից տեղեկանում ենք, որ  Երևանում հնարավոր է թույլ ձյուն, մառախուղ, ցածր տեսանելիություն, մերկասառույց և քամի 13-15մ/վրկ:

 

 

Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա