20-ամյա տղան սպանել է մորը
18/12/2012 18:54

20-ամյա տղան սպանել է մորը

Այսօր Լոռու մարզի Պետրովկա համայնքի ղեկավարից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի մի բնակիչ սպանել է մորը:

Մեկնած օպերատիվ խումբը տնամերձ հողամասում հայտնաբերել է 1969 թ. ծնված Սուսաննա Դավոյանի դիակը` բռնության հետքերով:

Ոստիկանությունից տեղեկանում ենք, որ սպանություն կատարելու կասկածանքով, ժամը 13.45-ին Տաշիր քաղաքի Երևանյան փողոցից բերման է ենթարկվել սպանվածի որդին՝ 1992 թ. ծնված Յուրիկ Ավագիմովը:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Յուրիկ Ավագիմովը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:
 

20-ամյա տղան սպանել է մորը