.jpg)
18/12/2012 17:43
Օբաման Ռուսաստան կժամանի 2013 թ.-ի առաջին կեսին
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը բանակցություններ են վարում ԱՄՆ-ի նախագահի այցը կազմակերպելու շուրջ:
«Ռոսիյսկայա գազետայի» փոխանցմամբ՝ Ուշակովի խոսքով Օբամայի այցը կարող է տեղի ունենալ 2013 թ.-ի առաջին կեսին:
Նրա խոսքով՝ պետք է ընտրել ճիշտ ժամանակը և չպետք է շատ հետաձգել:
Նշվում է, որ դա կլինի Բարաք Օբամայի առաջին այցը Ռուսաստան` նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո: