Դժվարանցանելի ճանապարհներ կան
18/12/2012 16:20

Դժվարանցանելի ճանապարհներ կան

Այսօր ժամը 11.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։ 

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ, Իջևան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երևան-Եղվարդ ավտոճանապարհները, ինչպես նաև Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

 

Դժվարանցանելի ճանապարհներ կան